Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ովքե՞ր են հակապուտինական Ալենի մոսկովյան հովանավորները

Ովքե՞ր են հակապուտինական Ալենի մոսկովյան հովանավորները
24.12.2023 | 13:13

Ռուսաստանը Հայաստանում բացահայտ պարտվում է Արևմուտքին... Պատճառները բազմաթիվ են՝ սկսած Կրեմլի և ՌԴ ԱԳՆ-ի խայտառակ աշխատանքից, վերջացրած ՌԴ համապատասխան գերատեսչությունների կողմից վարվող բացահայտ հակառուսական քաղաքականությամբ...

Որևէ նորմալ մարդու մտքից չի կարող անցնել, որ, օրինակ՝ ԱՄՆ-ին և նրա նախագահին ծաղրող, վիրավորող անձը կարողանա հենց այնպես ԱՄՆ-ում ինչ-որ ժամանակով «ապաստան» ստանա կամ էլ այդ մարդուն հետագայում, այդ նույն նախագահի օրոք, ում այդ մարդը ծաղրում էր, ընդունեն բարձր մակարդակով...

Իսկ Ռուսաստանի պարագայում, պարզվում է, դա շատ նորմալ է... Օրինակ՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը... Սույն անձը մինչ պաշտոն ստանալը ծաղրել և վիրավորել է ՌԴ նախագահ Պուտինին... Օրինակ՝ 2013 թ-ի հոկտեմբերի 30-ին Ալենը 2 գրառում է նվիրել ՌԴ նախագահ Պուտինին որոնցից մեկում հարց է տալիս ՌԴ նախագահին թե "Պուտինը գիտի իր ազգանունը ինչպե՞ս է հնչում հայերեն", իսկ երկրորդում Պուտինին անվանում է "նախագահ չընտրված ԿԳԲ-շնիկ գյադա"...

Սակայն 2018 թ-ին իշխանատեղափոխությունից հետո Ալենը դարձավ Մոսկվայի ամենաընդունելի հյուրը... ԸՍՏ ԶԼՄ-ների հրապարակումների, Ալենին շատ է հավանում և հովանավորում է ՌԴ խորհդարանի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն... Այո՛, սա այն Մատվիենկոն է ում Բաքվում համարում են հարազատ մարդ և նա հայտնի է որպես թուրք-ադրբեջանական լոբբիստական խմբի պարագլուխ, որի մեջ մտնում են Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովը, Սանկտ Պետերբուրգի քաղաքագլուխ Բեգլովը, հրեա գործարարներ Նիսանովը, Իլիևը, Աղալարովը, Գուսմանները...

Փաստորեն, հակապուտինական Ալենի մոսկովյան հովանավորը թուրք-ադրբեջանական թիվ մեկ լոբբիստն է, բայց ոչ միայն... Օրինակ՝ ըստ լուրերի 44- օրյա պատերազմից հետո Մոսկվա "փախած" Ալենը գտնվել է Հովհաննիսյան ընտանիքի հովանավորության տակ, ովքեր Մոսկվայում և նույնանուն մարզում զբաղվում են խոշոր շինարարարությամբ և բավական մեծ ֆինանսական հնարավորություններ ունեն...

Հովհաննիսյանները, ըստ լուրերի, Ալենին իրենց շրջապատում անվանում են "նաշ Ալենչիկ"...

Սակայն Ալենը եզարակի հատատուտինականը չէ, ով ՌԴ-ի հետ "կապ" ունի...

Հակառուսական հռետորաբանությամբ հայտնի քայլիստ երեսփոխան Գուգո-Գագոն, ըստ ԶԼՄ-ների, ևս մեծ բիզնեսներ ունի ՌԴ-ում՝ կոնկրետ Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում...

ԱՄՆ-ի պարագայում, եթե Ալենը ծաղրեր ԱՄՆ նախագահին, ապա լավագույն դեպքում պերսոնա նոն գրատա կլիներ և որևէ ԱՄՆ պաշտոնյա կամ գործարար նրա հետ կապ չէր հաստատի... Գուգո-Գագոյի պարագայում նրան ԱՄՆ-ում կունեզրկեին, եթե փորձեր ծաղրել Բլիքնենին և նրա մամո խոսնակին...Դե վատագույնի մասին չեմ էլ խոսում...

Իսկ ՌԴ-ի պարագայում, պարզվում է, Պուտինին, Լավրովին, Զախարովային ծաղրողները ոչ միայն, ըստ լուրերի, հովանավորվում են մերձպուտինյան շրջապատից ինչ-որ մեկի կողմից, այլև 44-օրյա պատերազմից հետո "պատսպարվում" են Մոսկվայում, բիզնեսներ են անում Ռդ-ի տարբեր մարզերում, իսկ հիմա էլ աչքի է ընկում իրենց հակառուսական հռետորաբանությամբ...

Ճիշտ են ասում էլի՝ «Умом Россию не понять…»

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2188

Մեկնաբանություններ